Այսօր Հայաստանի նոր կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել իր ծրագիրը, որը բաղկացած է 42 էջից:
Վաղն առավոտյան բացվելու է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստը, որի օրակարգում կլինի կառավարության ծրագրի հաստատումը:
Ըստ Սահմանադրության՝ ծրագրին հավանություն տալու հարցը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում:
Եթե երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ խորհրդարանը հավանություն չի տալիս ծրագրին, նախագահը լուծարում է Ազգային ժողովը:
Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ կառավարության ծրագիրը հավանության կարժանանա:
Աստղիկ Բեդեւյան