«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում բողոքարկել Հայաստան - Ադրբեջան «Եվրո 2008»-ի նախընտրական փուլի հանդիպումների վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշումը»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ֆեդերացիայի մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Իսրայելյանը:
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է չանցկացնել հանդիպումներ 2 հավաքականների միջեւ եւ կողմերին զրոյական միավոր շնորհել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հայաստանի կառավարության կողմից արվեցին բոլոր հնարավորը, որպեսզի կայանան այդ հանդիպումները»:
«Ցավալի է, որ կայացվել է այսպիսի որոշում, բայց միեւնույն ժամանակ վստահում եմ եւ ընդունում ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնակարգերն ու մասնավորապես այս որոշումը, քանզի կարծում եմ, որ միայն շատ ծանրակշիռ եւ էական գործոններն ու փաստարկները կարող էին հիմք հանդիսանալ նման աննախադեպ որոշման համար», - հայտարարել է ՀՖՖ-ի նախագահը:
Միսակ Կրկյաշարյան