(Շաբաթ, 23-ը հունիսի)
«168 ժամ» թերթը գրում է, որ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին, ասել է, թե չի կարծում, որ Ղարաբաղի նախագահի ընտրությունները կճանաչվեն Եվրոպայի կողմից. - «Այսօր Լեռնային Ղարաբաղը օրենքով համարվում է գրավյալ տարածք եւ Ադրբեջանի մաս: Ես աջակից եմ Կասպյան համագործակցության անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ: Բայց Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Վրաստանում կան հայկական ծագումով բնակիչներ, բայց դա հիմք չէ, որ այն ճանաչվի Հայաստանի մաս: Կիպրոսում կան մեծաթիվ թուրքեր, բայց այն Կիպրոս է: Ես աջակցում եմ բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությանը` ներառյալ Կիպրոսինը, Վրաստանինը, Ռուսաստանինը, Մոլդովայինը, Ադրբեջանինը: Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ այս ցուցակում չեմ ներառում Հայաստանը, բայց ես ճշմարտությունն եմ ասում»,֊ - ասել է Թերի Դեւիսը: «Փաստորեն Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ոչ միայն բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը «գրավյալ տարածք է եւ Ադրբեջանի մաս», այլեւ որ իրենք չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը», - հավելում է թերթը:
«Հայկական ժամանակ»֊-ը գրում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարություն է տարածել՝ փորձելով հերքել լուրերն այն մասին, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված հանրահայտ քրեական գործը մտել է փակուղի: «Ըստ այդ հայտարարության՝ Ազգային անվտանգության ծառայության քննիչների մի խումբ գործուղվել եւ գտնվում է Մոսկվայում, որոնց նպատակն է պարզել, թե Արզումանյանին ով է գումար փոխանցել, գումարի ծագման աղբյուրը եւ դրա փոխանցելու նպատակը: Ստացվում է՝ ԱԱԾ-֊ն Արզումանյանին Հայաստանի Քրեական օրենսգրքի 190-֊րդ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացները (փողերի լվացումը)» հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ առանց իմանալու, թե նրան ով, որտեղից եւ ինչու է գումար փոխանցել: Սա այն դեպքում, երբ վերը նշված հոդվածով մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել հենց միայն այն դեպքերում, երբ հայտնի է, որ նա գործ է ունեցել կամ գործ ունի ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների հետ»:
Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժամանակ - Երեւան» թերթին ասել է. -֊ «Ընտրություններից հետո մենք իմացանք, որ մեր ստացած արդյունքը պատճառ է ոչ միայն ընդդիմադիր լինելուն. մեր հետ կապված հատուկ որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի մակարդակով: Հայտնի է, որ այս տարի 1887 թվականին ստեղծված մեր կուսակցությունը նշում է իր 120-֊ամյակը: Իսկ 1890 թվականին ստեղծված Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ներել մեզ, որ մեր կուսակցությունը ոչ միայն ստեղծվել է իրենցից երեք տարի առաջ, այլ պատմական իրողություն է, որ ՀՅԴ-֊ն ընդամենը ՍԴՀԿ֊-ից առանձնացած մի կառույց է, ինչի պատճառով էլ մեր կուսակցությունը կոչվում է Մայր կուսակցություն: Այդ ոսկորը արդեն մի քանի տասնամյակ մնացել է Դաշնակցության կոկորդում, եւ նրանք դա ոչ մի կերպ չեն կարողանում մարսել: Մեր դեմ աշխատելու մյուս կարեւորագույն պատճառը մեր նախկին կուսակցական Էռնեստ Սողոմոնյանի հանգամանքն էր: Ինչպես գիտեք՝ նա մի քանի տարի առաջ գողության մեղադրանքով հեռացվել էր կուսակցությունից, քանի որ գրպանել էր կուսակցության ունեցվածքը եւ միջոցները, ինչի մասին մենք հայտարարում էինք մեր բոլոր հանդիպումների ժամանակ: Դե բոլորին է հայտնի, որ Էռնեստ Սողոմոնյանը Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրն է, որը մեծ ազգեցություն ունի Հայաստանի լրատվական դաշտի վրա: Միայն մի փաստ. մեր բոլոր մամուլի ասուլիսները եւ հայտարարությունները որդի Սողոմոնյանի հրահանգով ցուցադրվում էին այնպես, որպեսզի դիտողը չհասկանա, թե ով է հանդես գալիս, ինչ է ասում կամ ինչ դիրքորոշում ունի: Այնպես որ, նկատի ունենալով այն ջերմ զգացողությունները, որ տածում է Ռոբերտ Քոչարյանը իր համար այնքան հարազատ Դաշնակցության եւ իր երիտասարդ մամուլի խոսնակի նկատմամբ, մենք հայտնվեցինք ամենավերջում»:
«Առավորտ»֊-ի խմբագիրը գրում է. - «Սովորաբար ասվում է, որ մենք «մշակութակիր ազգ ենք» եւ «մենք հզոր ենք մեր մշակույթով»: Դա, մեղմ ասած, ապատեղեկատվություն է: Մշակութակիր ազգը փողոցն անցնում է կանաչ լույսի տակ եւ անցումներով, աշիատանքից եւ ժամադրություններից մեկ ժամ չի ուշանում եւ չի երազում օրենքը խախտելով հարստանալու մասին»:
Արմեն Դուլյան