Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Ստամբուլում կմասնակցի ՍՏՀԿ-ի գագաթնաժողովին

Հունիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Ստամբուլ` մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) 15-ամյակին նվիրված գագաթաժողովին:

Արտգործնախարարություն մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցում է նաեւ, որ նախարար Օսկանյանը Ստամբուլում հանդես կգա ելույթով:

Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված են Վարդան Օսկանյանի երկկողմ հանդիպումներ:

Հունիսի 24-ին երեկոյան Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում նախատեսված է նախարար Օսկանյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
XS
SM
MD
LG