Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի գլխավոր դատախազության: Դատարանի վճռով դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել`պարզելու համար, ով է նախորդ տարվա մարտի 8-ին մուտք գործել «ժառանգություն» կուսակցությանը պատկանող համակարգիչ ու ծանոթացել տվյալներին:
Երկու անգամ Գլխավոր դատախազությունը մերժել էր քրեական գործ հարուցել եւ հետաքննել, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է մուտք գործել «Ժառանգության» կողպված գրասենյակը` իր հետ ունենալով էլեկտրոնային կրիչ: Ոստիկանության նշանակած առաջին փորձաքննությամբ հաստատվել էր, որ այն միացված է եղել հիմնական համակարգչին:
Րաֆֆի Հովհաննիսյանն էր հանցագործության մասին հաղորդում տվողը, սակայն նրան որեւէ անգամ հարցաքննության չեն կանչել, գործով վկաներին եւս որեւէ անգամ իրավապահները չեն լսել: Այս գործողություններում կուսակցության առաջնորդը միտում էր տեսնում, իշխանությունների կողմից ուղղորդում:
«Այս խնդիրը կապված է իշխանական ամենաբարձր ատյանների հետ», - դատարանում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Նախագահական նստավայր լինի, կամ այլ ծառայության հետ կապ ունենա` անհրաժեշտ է, որ դատախազությունը ինքը հետաքննի, բացահայտի, փաստի մեր ժողովրդին, որ ինքը արժանի է մեր քաղաքացիների եւ հանրության վստահությանը: Ոչ թե դատարանի որոշմամբ մենք խնդրենք-աղաչենք, որ ինքը նեղություն քաշի եւ հերթական ֆորմալ-ձեւական հետաքննությունը նախաձեռնի, այլ ինքը պետական որոշում կայացնի եւ բոլոր հնարավորություններով, մակարդակներով այս հարցը քննի»:
Աստղիկ Բեդեւյան