Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը այցելել է Ջավախք


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ երեկոյան այցելել է Ջավախք, ուր մասնակցել է Ախալքալակի եւ Նինոծմինդայի նորակառույց մարզահամալիրների բացման արարողությանը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանը «ամբողջությամբ ինտեգրվել է Վրաստանի պետական տարածքին»:

«Երեք հիմնական փոփոխություններ են տեղի ունեցել տարածաշրջանում. առաջին` կայունություն, երկրորդ` էներգիայի մշտական մատակարարում եւ երրորդ` լավ ճանապարհներ», - ասել է Վրաստանի նախագահը:

Նա վստահեցրել է, որ որպես նախագահ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում «այս ավերված տարածաշրջանը, որը երկար ժամանակ անտեսված էր, գեթ մեկ վատ ճանապարհ չի ունենալու»:

Սահակաշվիլին նաեւ խոստացել է հայաբնակ այս տարածաշրջանի ուսանողների կրթության պայմանների բարելավում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG