Այսօր ժամը 11:00-ին լրացավ «Իսկական Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի` «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին հղած նամակում նշված ժամկետը` «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի աշխատասենյակը ազատելու համար: Աշխատասենյակն ազատված չէ, եւ Հովհաննես Գալաջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այժմ «իրավաբանները նախապատրաստում են օրինական հարկադրանքի քայլեր»:
Փիրուզա Մելիքսեթյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նամակի պահանջները կատարելու մտադրություն չունի. - «ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի լիազորությունն է դա»:
Գալաջյանը, մինչդեռ, պնդեց, թե Հրանտ Խաչատրյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարվում է ՍԻՄ-ի նախագահի պաշտոնից, եւ ավելացրեց. - «Իմ կարգադրությունը օրինական լիազորությունների շրջանակներում է, իսկ դրա չկատարումը «Իրավունք» թերթի թղթակից Փիրուզա Մելիքսեթյանի կողմից տեղավորվում է ինքնիրավչության եւ իշխանազանցության հանցակազմի մեջ»:
Նախկինում երկար տարիներ Հովհաննես Գալաջյանն է եղել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը, իսկ ՍԻՄ-ի պառակտումից հետո, դատարանի որոշումն ի կատար ածելիս, խմբագրակազմի մի մասն ուժով վտարվել է Երեւանի Եզնիկ Կողբացու 50ա շենքից: Գալաջյանը Հայկ Բաբուխանյանի հետ հիմնել է «Իսկական իրավունք»-֊ը՝ Երեւանի երկաթուղային կայարանին մերձ՝ Անանիա Շիրակացի համալսարանի շենքում:
Հարցի, թե չկա՞ն արդյոք հաշտության եզրեր, Հովհաննես Գալաջյանը պատասխանեց. - «Ո՞ւմ հետ: Նրա հետ, ով ոստիկանների միջոցով ջարդուխուրդ անելով ներխուժել-զավթել է իմ աշխատասենյա՞կը»:
«Նույնիսկ առանց մեր դիմելու, կուսակցության գրասենյակի հետ կապված հարցերով, հավանաբար, եւս մեկ քրեական գործ կհարուցվի: Նա [Գալաջյանը] փորձում է այս ամեն ինչին եւս մեկ անգամ քաղաքական աստառ տալ», - այս առնչությամբ ասաց Հրանտ Խաչատրյանը:
Ռուզան Խաչատրյան