Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Հայաստանը ստանձնել են ԱՊՀ-ի շրջանակներում ստեղծված հիմնադրամի գործունեության ֆինանսավորման մեծ մասը


Ռուսաստանը եւ Հայաստանը այս տարի ստանձնել են ԱՊՀ-ի երկրների ունիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործունեության ֆինանսավորման մեծ մասը: Ինչպես այսօր հիմնադրամի վարչության նիստի ժամանակ հաղորդել է դրա համանախագահ, «Ռոսկուլտուրա» գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանը, մասնավորապես, բյուջե է մուծելու ընդհանուր գումարի 77,7 տոկոսը:

Շվիդկոյը հիշեցրել է, որ հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է Համագործակցության անդամ յոթ պետությունների ղեկավարների` 2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հիմնադրամի վարչությունում ընդգրկված են ԱՊՀ-ի երկրների մշակույթի, կրթության եւ տեղեկատվության նախարարները:

«Մեր հիմնական խնդիրն է` դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նմանօրինակը, պետության ուշադրությունը հրավիրել հրատապ հիմնախնդիրների վրա, հանդես գալ ինքնատիպ առաջարկներով», - պարզաբանել է Միխայիլ Շվիդկոյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG