Մատչելիության հղումներ

Ռոբերտո Կառլոսը Ստամբուլում է


Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը երեկ երեկոյան ժամանել է Ստամբուլ` պայմանագիր կնքելու Թուրքիայի չեմպիոն «Ֆեներբախչե» ակումբի հետ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, օդանավակայանում «Ֆեներբախչե»-ի մի քանի տասնյակ երկրպագուներ են դիմավորել ֆուտբոլային աստղին, ով Մադրիդի «Ռեալ»-ի կազմում ընդամենը մեկ օր առաջ դարձել էր Իսպանիայի չեմպիոն:

34-ամյա Կառլոսը Ստամբուլի «Ֆեներբախչե»-ի հետ եռամյա պայմանագիր կնքելու համաձայնություն էր տվել ամսվա սկզբին:

Բրազիլացի ֆուտբոլիստը 11 տարի խաղացել է «Ռեալ»-ի կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG