Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի 15-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեցին հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներ


Այսօր առավոտյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի սկզբում նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեդալներ, պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնեց հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների` հիմնադրամի 15-ամյակի կապակցությամբ:

«Զուգընթաց մեր պետականության կայացման` իր գործունեությունը ծավալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը», - բացելով նիստը` ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Ես լավ հիշում եմ առաջին նիստերը, հիշում եմ այն ժամանակաշրջանը, երբ հիմնադրամը ձեւավորվում էր: Մեծ առաջընթաց, իհարկե, կա... Ամենից ներկայացուցչական կառույցն է: Եվ արդյունավետության առումով, կարծում եմ, բոլոր նման կարգի կազմակերպությունների հետ համեմատության մեջ երեւի ամենաարդյունավետ կազմակերպությունն է»:

Նախագահի հունիսի 13-ի հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են Ալբերտ Պողոսյանը` Շվեյցարիայից, Վահե Ճազմատարյանը եւ Միշել Բազումյանը` Ֆրանսիայից, Ալբերտ Բոյաջյանը եւ Գեւորգ Թորոյանը` ԱՄՆ-ից, Խորխե Վարդպարոնյանը` Արգենտինայից, Մկրտիչ Մկրտչյանը` Կանադայից, Արմինե Կարապետին` Մեծ Բրիտանիայից:

Մեդալը սփյուռքահայ գործիչներին շնորհվել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի եւ Արցախի զորացման ծրագրերի կենսագործման ընթացքում ներդրած նշանակալի ավանդի համար եւ հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ»:

Հոգաբարձուների խորհրդի այլ անդամներ արժանացան պատվոգրերի եւ շնորհակալագրերի:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG