«Ժամանակ Երեւան»-ը գրում է. - «Ըստ քաղաքական շրջանակներում պտտվող տեսակետի` ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումն ամենեւին էլ պատահական չէր, այդ նշանակումը ընդամենը առաջին քայլն է դեպի վարչապետի պաշտոնը տանող ճանապարհին»:
Նույն թերթը, անդրադառնալով այն հանգամանքին, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով թիվ 15 ընտրատարածքում, գրում է. - «Հովհաննիսյանի պայքարը ոչ թե խորհրդարանական իշխանության, այլ ընդդիմության դեմ է: Իսկ որպես այդպիսին հանդես է գալիս մեկ էլ «Օրինաց երկիր»-ը` իր Արթուր Բաղդասարյանով: Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդդիմության լիդերը այսուհետ ինքն է, քանի որ ընտրությունների ժամանակ առավել մեծ թվով ձայներ ստացել է իր ղեկավարած կուսակցությունը: «Օրինաց երկիր»-ը խորհրդարանում ունի 8, իսկ «Ժառանգություն»-ը` 7 պատգամավոր: Հիմա, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է թիվ 15 ընտրատարածքում, նրանց հարաբերակցությունը հավասարվում է: Իսկ եթե նկատի ունենանք, որ ՕԵԿ պատգամավորները ուղղակի առիթ են փնտրում իրենց հարազատ կուսակցությունը լքելու համար, ապա չի բացառվում, որ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության լիդերի թագը իշխանությունները դնեն հենց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխին»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հունիսի 12-ի խայտառակ ընտրություններից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ անժամկետ հացադուլի նստած Իսրայել Հակոբկոխյանին դեռ մայիսի 21-ին վարչապետը տուն ուղարկեց` նրա ականջին ինչ-որ բան շշնջալով: Ըստ բռնցքամարտիկի, վարչապետն ասել էր` գնա տուն, հանգստացի, մի երկու օրից կհանդիպենք, կխոսենք: Երեկ հունիսի 18-ն էր: Առավոտյան Իսրայել Հակոբկոխյանն ասում էր, որ վարչապետի հետ դեռ չի հանդիպել: Երեկոյան էլի էր ասում, որ չեն հանդիպել: Կառավարության լրատվական ծառայությունից, սակայն, մեզ հայտնեցին, որ Սերժ Սարգսյանն ու Իսրայել Հակոբկոխյանը հանդիպել են երկու օր առաջ: Սա իմանալուց հետո բռնցքամարտիկը հանկարծ ասաց, որ` այո, հանդիպել են: Բայց նա այդպես էլ չկարողացավ ասել, թե հանդիպել եւ ինչ են խոսել: Հիմա դժվար է ասել` վարչապետն ու բռնցամարտիկը, այնուամենայնիվ, հանդիպե՞լ են, թե՞ չեն հանդիպել... Փաստը մնում է այն, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց շատ հանգիստ վերջ դնել աշխարհի չեմպիոնի հայտարարած հացադուլի շուրջ ստեղծված աղմուկին»:
Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) առաջնորդ Շավարշ Քոչարյանը «168 ժամ» թերթին ասել է. - «Եթե մենք մեր թեկնածուն չառաջադրենք, ապա կնախընտրենք Վազգեն Մանուկյանին: Հիմա չափազանց էական է, որպեսզի լինեն բանակցություններ, որոնց արդյունքում ընդդիմադիր դաշտում ձեւավորվի մեկ միասնական թեկնածու: Եթե այդպես լինի, եւ այդ թեկնածուն Վազգեն Մանուկյանը լինի, ապա բնական է, որ մենք կսատարնեք նրան: Իսկ եթե գործի այն տրամաբանությունը, որն այսօր կա, որ բազմաթիվ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ առաջ են քաշում իրենց թեկնածությունը, չեմ կարծում, թե այս կամ այն թեկնածուին, այդ թվում եւ Վազգեն Մանուկյանին, մեր սատարելով` էապես կկարողանանք փոխել իրավիճակը: Մեր ներդրումը կայանում է նրանում, որ մենք մեր թեկնածությունը չենք առաջարկի, որ այդ բազմազանությունը չավելացնենք»:
«Տարեգիր» թերթը նախաձեռնել է SMS քվեարկությունների ակցիա` «պարզելու, թե մեր քաղաքացիները ում են ձայն տալու նախագահի առաջիկա ընտրություններում». - «Երեկ, ժամը 18.00-ի դրությամբ, առաջարկված 16 թեկնածուների օգտին ստացվել է ընդհանուր առմամբ 359 հաղորդագրություն: Նրանցից 68 տոկոսը նախապատվությունը տվել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երկրորդ տեղում Վազգեն Մանուկյանն է` 11 տոկոսով, երրորդում` Րաֆֆի Հովհաննիսյանը` 6 տոկոսով: Իշխանության թեկնածուներից առավել շատ ձայն հավաքել է Սերժ Սարգսյանը` 5 տոկոս: Արամ Կարապետյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Պարույր Հայրիկյանը դեռեւս ձայներ չեն ստացել»:
«Շաբաթ ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը կառավարության հին ու նոր անդամներին հրավիրել էր Մալխասնոց` ջազ լսելու», - գրում է «Հայք»-ը: - «Մի քանի ժամ Պուշկին-Մաշտոց հատվածում լարված մթնոլորտ էր: Լարված էր մթնոլորտը նաեւ Մալխասնոցում: Մեզ հետ զրույցում կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից մեկը նշեց, որ նախարարներից շատերը երազել են րոպե առաջ դուրս գալ եւ իրենց ազատել ջազ լսելու ծանր փորձությունից: Ավելին, յուրաքանչյուր կատարումից հետո նրանք հետեւել են Ռոբերտ Քոչարյանի շարժումներին: Եթե Քոչարյանը ծափահարել է, ապա նրանք էլ հետեւել են նրա օրինակին: Եթե ջազի սիրահար Քոչարյանը ինչ-ինչ պատճառներով չի ծափահարել, ապա նախարարները եւս չեն ծափահարել: Ջազի «սիրահարները» Մալխասնոցում մնացել են մի քանի ժամ: Ասում են, որ նրանց հեռանալուց հետո թեթեւացած շունչ են քաշել նաեւ երաժիշտները»:
Արմեն Դուլյան