Մատչելիության հղումներ

«Նոր ժամանակներ»-֊ը նախագահական ընտրություններին կմասնակցի «բացառապես իր թեկնածուով»


Արամ Կարապետյանի «Նոր ժամանակներ» կուսակցությունը այսօր հաստատել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին մտադիր է մասնակցել «բացառապես իր թեկնածուով»:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը «մանրակրկիտ եւ վճռական կերպով նախապատրաստվում է Հայաստանի նախագահական ընտրություններին (լինեն դրանք հերթական, թե արտահերթ), որոնց կմասնակցի բացառապես իր թեկնածուով, եւ բոլոր միջոցներով կպայքարի հաղթանակի հասնելու համար»,֊ - ասված է կուսակցության վարչության այսօր տարածած հայտարարության մեջ:

Կուսակցությունը նաեւ համոզված է, որ «Հայաստանում մայիսի 12-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցել են նախապես ծրագրված զանգվածային, կոպիտ խախտումներով, մեծաքանակ ընտրակեղծիքներով, հետեւաբար չի ընդունում դրանց արդյունքները»:

«Արդար ընտրությունների դեպքում «Նոր ժամանակներ»֊-ը կհայտնվեր խորհրդարանում՝ ունենալով ամենամեծ խմբակցություններից մեկը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG