Մատչելիության հղումներ

Մտավորականները մտահոգված են


Գրականագետ, թարգմանիչ եւ հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանը եւ երիտասարդ բանաստեղծ Վահե Արսենը այսօր իրենց անհանգստությունը բարձրաձայնեցին Հայաստանում ընթերցասիրության մակարդակի եւ գրքի հանդեպ առկա վերաբերմունքի կապակցությամբ:

«Այն, որ «Նորք» գրախանութը փակվել է, իսկ Աբովյան փողոցի գրախանութը փակման եզրին է կանգնած, լավ բան չի ասում մեր հասարակության մասին», - կարծում է Ալեքսանդր Թոփչյանը:

Ալեքսանդր Թոփչյանը կարծում է նաեւ, որ թեեւ պետությունը որոշ չափով օժանդակում է հրատարակչական գործունեությանը, սակայն դա հետեւողական գործընթաց չէ, եւ արտացոլում չի գտնում հասարակության մեջ:

Բանաստեղծ Վահե Արսենը երիտասարդության եւ գրքի թույլ կապերը բացատրում է հասարակության արժեքային համակարգի փոփոխությամբ: Ըստ նրա` գիրք կարդացող երիտասարդն այսօր պահանջված եւ արժանիորեն գնահատված չէ:

Ինչպես Թոփչյանը, այնպես էլ Արսենը կարծում են, որ հարկավոր է հետեւողական ուշադրություն հատկապես պետական կառույցների կողմից` մշակույթի նախարարություն, Գրողների միություն:


Տաթեւիկ Լազարան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG