Մատչելիության հղումներ

Վրաստանը ֆրանսիական ընկերության հետ բանակցում է ատոմակայան կառուցելու հարցով


Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան հաստատել է, որ պաշտոնական Թբիլիսին ատոմային էներգիայի ֆրանսիական Areva ընկերության հետ բանակցություններ է վարում Վրաստանում ատոմակայան կառուցելու հարցով:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Կուդավան լրագրողներին ասել է, որ Areva ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ան Լովերժոնի հետ երեկ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր երկրի շահագրգռվածությունն է հայտնել այդ ծրագրով:

Ըստ դեսպանի, Սահակաշվիլին եւ Լովերժոնը համաձայնության են եկել փորձագետների միջեւ խորհրդակցություններ սկսելու եւ ծրագրի իրականացման հնարավորություններն ուսումնասիրելու շուրջ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն եւս հաստատել է խորհրդակցությունների մեկնարկը` վստահեցնելով, թե «այս ոլորտը շատ խոստումնալից է Վրաստանի համար»:

Միաժամանակ, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին անչափ վաղ է համարել իր երկրում ատոմակայանի կառուցման հարցի քննարկումը:

«Հարցը վերաբերում է Հայաստանի հին միջուկային ռեակտորը նորով փոխարինելուն: Սակայն Հայաստանը պետք է որոշի` արդյոք այդ ռեակտորը փոխարինվելո՞ւ է նորով, թե՞ ոչ: Հետեւաբար, քննարկումները, թե որտե՞ղ է տեղադրվելու այդ նոր ռեակտորը` Հայաստանում կամ Վրաստանում, կամ թե արդյոք կառուցվելո՞ւ է այն առհասարակ, դեռեւս անչափ վաղաժամ են», - պարզաբանել է վրաց վարչապետը:

Նույն աղբյուրը նշում է, որ Areva ընկերությունը նախատեսել էր Հայաստանում տեղադրել միջուկային ռեակտոր, սակայն նախագիծը սառեցվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG