Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն մեկ լուծում ունի` Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր աստիճանի տրամադրումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ադրբեջանական Lider հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նման լուծման հասնելու համար, ըստ Ուկրաինայի նախագահի, «պետք է քաղաքական կամք դրսեւորվի»:
day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Յուշչենկոն «ժամանակի կորուստ» է համարել խնդիրը այլ ճանապարհով լուծելու փորձերը: