Մատչելիության հղումներ

Հայաստանում մինչ օրս խոզերի «աֆրիկյան ժանտախտի» դեպք չի գրանցվել


Հայաստանում մինչ օրս խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության որեւէ դեպք չի գրանցվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը:

Հարեւան Վրաստանից խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության ներթափանցումը կանխելու համար միջոցառումներ են ձեռնարկված: Ըստ նախարարի, սպասվում են նաեւ քննարկումներ արտերկրում. - «Առաջիկայում ԱՄՆ-ի կառավարությունը այնտեղ կազմակերպում է սեմինար, որին մասնակցելու են հրավիրված նաեւ մեր մասնագետները: Նույն կարգի միջոցառում է իրականացնելու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը. այնտեղ նույնպես փորձագետների դասախոսություններին կմասնակցեն մեր մասնագետները»:

Վարակի հետեւանքը, ըստ Դավիթ Լոքյանի, «խոզերի գլխաքանակի լուրջ անկումն է` ոչնչանալու են բոլորը»:

Ինչ վերաբերում է հիվանդ կենդանու մսին, ապա, նախարարի հավաստմամբ, «նախ` դա չի օգտա•ործվում, եւ երկրորդը` [հիվանդությունը] մարդուն չի փոխանցվում»:

Վրաստանի պաշտոնյաները երեկ երեկոյան հայտարարել են, որ «աֆրիկյան ժանտախտի»՝ երկրում բռնկված համաճարակից արդեն 30 հազար խոզ է անկում ունեցել: Այնուհանդերձ, ինչպես հաղորդել է երկրի գյուղնախարարությունը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարակի տարածումը կանգնեցվել է:

Ավելի վաղ ՄԱԿ--ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը զգոնության կոչ էր արել Վրաստանի հարեւան երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG