Մատչելիության հղումներ

Վախճանվել է ՄԱԿ֊-ի նախկին գլխավոր քարտուղարը


88 տարեկան հասակում այսօր վախճանվել է ՄԱԿ֊-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Ավստրիայի նախկին նախագահ Կուրտ Վալդհայմը:

Վալդհայմը, որը մահացել է սրտի կաթվածից, գլխավորել է ՄԱԿ֊-ը 1972֊ից մինչեւ 1981 թվականը:

1986-֊ից մինչեւ 1992 թվականը նա եղել է Ավստրիայի նախագահ:

Նրա նախագահական ընտրությունները ուղեկցվել էին սկանդալով, քանի որ այն ժամանակ բացահայտվել էր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա ծառայել էր գերմանական ստորաբաժանումում, որը բռնություններ էր իրականացրել Բալկաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG