«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Ռուսաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը: Նա մասնակցելու է Թբիլիսիում գումարված ԱՊՀ-ի Առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների երկօրյա հանդիպմանը:
Հղում անելով «Նեզավիսիմայա գազետա»-ին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ Պրիմակովի վրա դրված է «ոչ միայն ռուս-վրացական առեւտրա-տնտեսական, այլեւ միջպետական կապերի բարելավմանը նպաստելու հատուկ առաքելություն»:
«Պրիմակովի այցը Սանկտ Պետերբուրգում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Միխեիլ Սահակաշվիլիի բանակցությունների շարունակությունն է», - նշել է թերթը եւ մեջբերել նրա այսօրվա հայտարարությունը, թե «Ռուսաստանն աստիճանաբար կվերադառնա Վրաստանի հետ տնտեսական համագործակցությանը եւ չեղյալ կհայտարարի սահմանած տնտեսական պատժամիջոցները»:
Թերթը փոխանցում է, թե «Թբիլիսիում հուսով են, որ ծնունդով թբիլիսցի Պրիմակովը չի սահմանափակվի սոսկ ԱՊՀ-ի առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների հետ շփվելով, այլեւ կփորձի գործնական կերպով նպաստել Մոսկվայի եւ Թբիլիսիի կոշտ դիմակայության հաղթահարմանը»:
Արմեն Քոլոյան, Պրահա