Փարիզից ստացված հաղորդագրության համաձայն, 98 տարեկանում մահացել է մոլորակի մեծահարուստ գերդաստաններից մեկի ներկայացուցիչը՝ բարոն Գայ դը Ռոտշիլդը, որին արեւմտյան մամուլում անվանել են «Ֆրանսիայի բանկային կայսրության պատրիարք»:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին` նացիստների օկուպացիայի օրոք, գործող ֆրանսիական կառավարությունը Ռոտշիլդներին զրկել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ պետականացրել նրանց ունեցվածքը, քանի որ նրանք ծագումով հրեա են: Պատերազմից հետո Ռոտշիլդները վերականգնել են իրենց ընտանիքի ֆինանսական կայսրությունը:
1981 թվականին` Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք, Ռոտշիլդների բանկը վերստին պետականացվել էր: Գայ դը Ռոտշիլդը ապաստանել էր Նյու 3որքում, որտեղ հայտարարել էր, թե սոցիալիստների կառավարությունը չի դիմացել Ֆրանսիայի հրեատյաց շրջանակների գործադրած ճնշումներին:
Հետագայում նրա որդին՝ Դավիդ Ռոտշիլդը, վերակառուցել է գերդաստանի բանկային համակարգը:
Արմեն Քոլոյան, Պրահա