Մատչելիության հղումներ

Ադրբեջանը 2006 թվականին Բելառուսից 41 տանկ է գնել


Անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանը Բելառուսից գնել է 41 միավոր T-72 մակնիշի տանկ:

day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, այդ տվյալները նշված են սովորական սպառազինությունների մասին ՄԱԿ-ի ռեգիստրում, որի համաձայն, դա եղել է 2006-ին Բելառուսից զենքի արտահանման միակ դեպքը:

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը 1993 թվականից ՄԱԿ-ին պաշտոնապես փոխանցում է զենքի եւ տեխնիկայի արտահանման մասին տվյալները:

2005 թվականին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 19 միավոր T-72 տանկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG