Խումբն իր հետ Հայաստան է բերել մոտ երկու տոննա կշռող երաժշտական գործիքներ, սակայն գործիքների ստույգ թիվը նույնիսկ խմբի անամները չգիտեն:
«Ամադինդա» հարվածայինների խումբը կազմավորվել է 1984 թվականին Բուդապեշտում` Ֆերենց Լիստի անվան կոնսերվատորիայի 4 շրջանավարտների կողմից: Ի սկզաբնե երիտասարդները նպատակ են ունեցել ներկայացնել հարվածային գործիքների համար գրված գործերը եւ ոգեշնչել ժամանակակից կոմպոզիտորներին` ստեղծելու նոր գործեր: Այնուհետեւ խմբի անդամները սկսել են որոնել տարբեր երկրների էթնիկ մշակույթներում առկա ռիթմերն ու գործիքները եւ ուսումնասիրել նրան երաժշտությունը:
«Ամադինդա»-ի ելույթը Հայաստանում կարծես մի փոքրիկ շրջագայություն էր աշխարհի տարբեր անկյուններ` Աֆրիկա, Իսպանիա, Թաիթի կամ Բասկերի երկիր: «Ամադինդա»-ի երաժիշտները վաղուց դուրս են եկել երաժշտության ընկալման ավանդական պատկերացումների շրջանակներից. նրանք երաժշտության մեջ օգտագործում են նույնիսկ կենցաղային առարկաներ` դատարկ տակառներ ու տուփեր, կարպետ եւ կարպետը թափ տալու համար նախատեսված ճիպոտ` բեմում ստեղծելով գյուղական կյանքի մեկ օրվա ձայնային մոգական պատրանք
«Երաժշտություն կարող է դառնալ ամեն ինչ», - բացատրում է խմբի անդամներից Զոլտան Ռիցը, - «Միեւնույն ժամանակ երաժշտությունն ու ռիթմը լավագույնս կարող է պատմել տվյալ ազգի պատմությունը»:
Տաթեւիկ Լազարյան