Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ Ալեքսեյ Շիրովի հետ մրցամարտում


Շախմատի աշխարհի գավաթակիր եւ օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ փուլի վերջին` վեցերորդ պարտիայում ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ եւ 3,5:2,5 հաշվով հաղթանակ տանելով մրցամարտում` իրավունք ստացավ մասնակցել աշնանը Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Իսպանիան ներկայացնող Շիրովի հետ Արոնյանի մրցամարտը անցկացվում էր Էլիստայում:

Հավակնորդների մրցաշարի առաջին փուլում հայ գրոսմայստերը հաղթել էր նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Սեպտեմբերի 11-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Մեքսիկայում անցկացվելիք շախմատի աշխարհի առաջնությանը կմասնակցեն 8 շախմատիստներ` Լեւոն Արոնյանը, ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, հունգարացի Պետեր Լեկոն, ինչպես նաեւ ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկ - Սերգեյ Ռուբլեւսկի զույգի հաղթողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG