Այսօր Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը նրա հարազատները, մտերիմներն ու ընկերները այցելեցին նրա շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում:
Պանթեոն էին եկել Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ելույթներ պանթեոնում չեղան: Հավաքվածները գնացին Կամերային երաժշտության տուն, որտեղ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանին նվիրված «Նվիրյալ»-ը գրքի շնորհանդեսը:
«Սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք լիիրավ ասել, որ մենք ժամանակակիցն էինք ազգային հերոսի, պետական խոշոր գործչի», - շնորհանդեսի իր ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: - «Մի մարդ, որը մեր երկրի համար այս ծանր ժամանակահատվածում կարողացավ մեր պետության գոյության գրեթե կես ժամանակահատվածում գլխավորել Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
«Այսօր մենք պետք է ուրախանանք, որ եղել ենք իր ժամանակակիցը, վայելել ենք իր ժամանակակիցը լինելու այդ մեծագույն հաճույքը», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը:
Հովհաննես Շողիկյան