Մատչելիության հղումներ

Հայաստանը կմասնակցի մանկական «Եվրատեսիլ»-ին


Ամեն տարի մրցույթի մասնակից 18 երկրներն ընտրվում են պատահականության սկզբունքով, իսկ հաղթող երկրի փոքրիկ մասնակիցը լավ տրամադրությունից զատ ոչինչ չի բերում իր երկիր: Ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլ»-ի, մրցույթի անցկացման վայրը հաղթող երկրով պայմանավորված չէ. ընտրությունը Եվրոպական հեռարձակողների միությանն է:

Հանրային հեռուստատեսության արտաքին կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանի փոխանցմամբ` երեխաների համար հստակ տարիքային սահմանափակում կա` 10-ից 15 տարեկան: Պարտադիր նախապայման է, որ երգի հեղինակը երեխա լինի, ով անպայման պետք է բեմում ներկայացված լինի: Հոգեբանները ստուգելու են, թե տվյալ երեխան ընդունա՞կ է երգ գրել: Հաղթողն ընտրվում է «Եվրատեսիլ»-ի մեզ ծանոթ քվեարկությամբ:

Երգի հեղինակը 13-ամյա Մարիաննա Ջավախյանն է «Արեւիկ» համույթից: Ուրախ ռիթմերով երգը մանկական երազանքների մասին է: Մարիաննային բեմում կձայնակցեն եւս 7 արեւիկցի: Իսկ թե ինչու չհայտարարվեց մրցույթ, այլ միանգամից որոշում կայացվեց, որ հենց «Արեւիկ» համույթը պետք է ներկայացնի, Դիանա Մնացականյանը մեկնաբանում է, որ մեծ է դեր է խաղացել այն որ «Արեւիկ»-ը Հանրային ռադիոյի համույթն է:

Դիանա Մնացականյանը խոստանում է, որ եթե հաջորդ տարի շատ հայտեր ստանան, անպայման հեռուստատեսային ընտրություն կկազմակերպի, ինչպես Հայկոյի դեպքում եղավ:

«Դո ռե մի» մանկապատանեկան մրցույթի հիմնադիր Նադեժդա Սարգսյանը «Մաքս լիբերթի»-ին փոխանցեց, որ ինքը ունի ներկայանալի երեխաներ, ինչը ապացուցվել է մի շարք միջազգային մրցույթներում: Նադեժդա Սարգսյանն ասաց, որ կուզենար իր երեխաներին ուղարկել «Եվրատեսիլ», սակայն, «Արեւիկ»-ի դեպքում էլ առարկություններ չունի:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG