Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-֊ը ստացավ մանդատները


«Ժառանգություն» կուսակցության յոթ պատգամավորներն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացան իրենց մանդատները:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն»-֊ը չի վերցնի մանդատները, քանզի Ազգային ժողովից պատշաճ ծանուցում չի ստացել եւ սպասում է ընտրախախտումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճռին: Կիրակի օրը դատարանը վավեր ճանաչեց ընտրությունները:

«Խմբակցությունը ոչ միայն ժողովրդավարական, ազգային, ազատական արժեքներ է պնդելու խորհրդարանում, այլեւ հարգանքը սեփական օրենքի եւ Սահմանադրության նկատմամբ»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թե ով կղեկավարի խմբակցությունը եւ նրա անդամներից ով որ մշտական հանձնաժողովին կանդամակցի, կորոշվի խմբակցության՝ այսօր կամ վաղը կայանալիք անդրանիկ նիստում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը լիովին արեւմտամետ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.֊ - «Հայաստանամետ ուժ է «Ժառանգություն»-ը: ՆԱՏՕ-֊ին անդամակցությունը՝ Հայաստանի նոր սերնդի ղեկավարները պետք է որոշեն եւ, հնարավոր է, որ առաջիկա հինգ -֊ տասը տարիների ընթացքում դա օրակարգում լինի, բայց ներկա դրությամբ Հայաստանը պետք է դառնա ինքնիշխան պետություն, իրեն հարգող պետություն, ոչ թե կեղեւային, բանանային հանրապետություն: Եվ սա ենթադրում է փոխադարձ հարգանք՝ թե ռազմավարական, ավանդական, եւ թե նոր գործընկերների հետ»:

Խորհրդարանական տեղեր նվաճած մյուս ընդդիմադիր ուժը՝ «Օրինաց երկիր»֊-ը, առայժմ չի վերցրել մանդատները:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG