Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին, եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր առաքելությունը ավարտող դեսպան Պրյախինին համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ նշել է, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում ԵԱՀԿ-ի գրասենյակի հետ գործակցության մակարդակը զգալիորեն բարձրացել ու խորացել է:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը:
Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել Վլադիմիր Պրյախինին հետագա գործունեության մեջ: