Մատչելիության հղումներ

Ռոքային 70 - ականների ոգին` Երեւանում


Չնայած բեմում հնարավոր չէ կիթառներ տեսնել, սակայն երեւակայությունը լրացնում է այդ բացը: Երեւակայական կիթառահարներն էլ պետք է իրենց ունեցած ողջ ուժերը, արտիստիզմն ու տաղանդը ներդնեն, որպեսզի ոչ ոք չնկատի կիթառի բացակայությունը: Մրցույթի հաղթողը կմասնակցի աշխարհի առաջնությանը, որի գլխավոր մրցանակը իսկական կիթառ է: Սակայն արդյոք «օդային կիթառի» վիրտուոզ կիթառահարը կկարողանա իրական կիթառ նվագել` դեռ հարց է:

Հայաստանում դեռեւս «օդային կիթառի» մրցումներ չեն անցկացվում, ռոքասերները երեւակայական կիթառ նվագում են թերեւս միայն սեփական ննջարանում` բարձր միացված Led Zeppelin-ի, Deep Purple-ի, Beatles- ի երաժշտության ներքո:

Այսօր սակայն Տիկնիկային թատրոնում յուրաքանչյուր ռոքասեր կարող է փորձել իր «օդային կիթառով» դահլիճից մրցել իրական ռոք երաժիշտների հետ: Հայկական 8 ռոք խմբեր ոչ երեւակայական, այլ իրական գործիքներով ներկայացնելու են դասական ռոքի լավագույն ներկայացուցիչների գործերը: Կազմակերպիչները կարծում են, որ այս համերգը կվերածնի հին ու բարի 70-ականների բոհեմյան մթնոլորտը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG