Հայաստանի Սահմանադրական դատարանում հինգշաբթի օրը շարունակվեց ընդդիմադիր չորս ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա` հունիսի 1-ին մեկնարկած դատավարությունը: Այդ ուժերից «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչները երեկ լքեցին դատարանի դահլիճը:
«Դատական պրոցեսի ընթացքում դիմող կողմը` ե’ւ մենք, ե’ւ մյուս կուսակցությունները, մի քանի կարեւոր միջնորդություններ էինք ներկայացրել, որոնց քննարկումը Սահմանադրական դատարանը հետաձգել էր եւ խոստացել էր քննարկել հետո: Այսօր [Սահմանադրական դատարանը] քննարկեց բոլոր միջնորդությունները եւ բոլորը` առանց բացառության, մերժեց», - երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` շարունակելով. - «Ես հանդես եկա հայտարարությամբ եւ ասացի` քանի որ այդ միջնորդությունների կոնտեքստում արդեն իսկ ապագա որոշման նախագիծը երեւում է, մենք մեր հետագա մասնակցությունը Սահմանադրական դատարանի նիստերին համարում ենք անիմաստ, եւ լքեցի դատարանի դահլիճը»:
«[Ընտրությունների արդյունքը] անվավեր ճանաչելու պահանջը դիմումի ուժով շարունակում է ուժի մեջ մնալ», - հավելեց Փաշինյանը:
Ռուզաննա Ստեփանյան