Մատչելիության հղումներ

Հունիսի 11-ին Հայաստան կժամանի Ջոն Դանիլովիչը


Հունիսի 11-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը, ով հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան»-ի («ՀՄՀ - Հայաստան») գրասենյակի հանդիսավոր բացմանը: Այդ մասին հայտնել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան»-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը «ՀՄՀ – Հայաստան»-ի կառավարման խորհրդի այսօրվա նիստում:

Նիստի ընթացքում, որը վարել է «ՀՄՀ - Հայաստան»-ի կառավարման խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, քննարկվել եւ հաստատվել են մի շարք խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթների, տեխնիկական եւ ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքները, ընթացիկ այլ հարցեր:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության վկայությամբ, մրցույթների գնահատման արդյունքները կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG