Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սոլժենիցինը արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի


Գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով արժանացել է 2006 թվականի պետական մրցանակի: Այդ մասին հայտարարվել է այսօր Կրեմլում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Սոլժենիցինին մրցանակը շնորհվել է «մարդասիրական գործունեության բնագավառում ակնառու ձեռքբերումների համար»:

Գրողի կինը` Նատալյա Սոլժենիցինան, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցելով ամուսնու խոսքերը, նշել է, որ «նրա ամբողջ կյանքի, աշխատանքի նկատմամբ նման ուշադրությունը հույս է ներշնչում, որ մեր երկիրը չի կրկնի 20-րդ դարի ինքնաոչնչացման իր պատմությունը, երբ սկսելով 1971 թվականի հեղափոխությունից եւ անցնելով մարդակեր ԳՈՒԼԱԳ արշիպելագով` ոչնչացրեց ժողովրդի սերուցքը»:

88-ամյա Սոլժենիցինը իր կայուն տեղն է գրավել է ռուս եւ համաշխարհային գրականության պատմության մեջ: Նրա «ԳՈՒԼԱԳ արշիպելագը», «Առաջին շրջանում», «Կարմիր անիվ» եւ այլ ստեղծագործություններ բազմամիլիոն տպաքանակներով լույս են տեսել Ռուսաստանում եւ արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG