Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականը մեղադրվում է կաշառառության մեջ


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ուիլյամ Ջեֆերսոնը մեղադրվում է կաշառառության եւ կոռուպցիայի մեջ:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Լուիզիանա նահանգը ներկայացնող 63-ամյա Ջեֆերսոնին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 16 կետից, այդ թվում` դրամաշորթություն եւ կաշառքի շորթում, խարդախություն, փողերի լվացում, արդարադատությանը խոչընդոտում:

Մեղադրանքները հաստատվելու դեպքում Ջեֆերսոնին սպառնում է մինչեւ 235 տարվա ազատազրկում:

Գործի հիմքում կասկածներն են, որ կոնգրեսականը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` խթանելու համար ամերիկյան մի ընկերության առաջարկած հեռահաղորդակցության սարքավորումների եւ ծառայությունների վաճառքը աֆրիկյան մի շարք երկրներում, իսկ փոխարենը ստացել է արժեթղթեր եւ կանխիկ գումար:

Խուզարկության ժամանակ Ջեֆերսոնի սառնարանում հայտնաբերվել է 90 հազար դոլար:

Կոնգրեսականի փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալը անմեղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG