«Կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը», - երեկ երեկոյան Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նրա կարծիքով, հիմա շատ նպաստավոր պահ է հակամարտությունը կարգավորելու համար:
«ԵԱՀԿ-ն ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի` հաշվի առնելով կողմերի շահերը», - ասել է նա` հավելելով. - «ԵԱՀԿ-ն ջանում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպման ժամանակ կարգավորման ուղղությամբ իրական քայլեր կատարվեն, բայց վերջնական որոշումը կախված է կողմերից»:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, թե Իսպանիայում էլ անջատողականության վտանգ կա. - «Գուցե պարոն Մորատինոսը Lեռնային Ղարաբաղի հարցին նայի այդ տեսանկյունից»:
Այսօր ԵԱՀԿ-ի գործող նախագահը ժամանում է Երեւան, որտեղ բանակցելու է Հայաստանի ղեկավարների հետ: Նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունից, վաղը Երեւան կժամանեն նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, երեկ երեկոյան ժամանելով Բաքու, լրագրողներին ասել է, թե բանակցությունների սեղանին հետաքրքիր առաջարկ է դրված:
«Բանակցությունների սեղանին խոհեմ, հավասարակշռված առաջարկներ են. համաձայնության հասնելու համար հիմք կա», - հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը` հակամարտ կողմերին եւս մեկ անգամ կոչ անելով փոխզիջումների համար քաղաքական կամք ցուցաբերել:
Հրաչ Մելքումյան, Պրահա