Հայաստանի վարչապետ, նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմած Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նոր կառավարության ձեւավորման հարցում փակագծերը չբացեց` ասելով միայն, որ հունիսի 7-ին Ազգային ժողովի նիստը կայանալու է եւ կառավարությունը ձեւավորվելու է Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:
Ըստ Սահմանադրության, նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը երկրի նախագահը ընդունում է կառավարության հրաժարականը եւ տասնօրյա ժամկետում նշանակում վարչապետ, իսկ կառավարությունը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հայ հեղափոխական դաշնակցության հետ կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Ընդհանրապես բանակցությունները չեն ավարտվել»:
Նրա խոսքերով, դրանք կավարտվեն առավելագույնը «մեկ-երկու օրից»:
«Ինչ-որ բաներ կլինեն, որոնք միգուցե երբեք չեն եղել մեր քաղաքական մշակույթում», - ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ ասաց վարչապետը: - «Ես կարծում եմ, որ փոփոխությունները բավականաչափ ծավալուն կլինեն: Բայց, մյուս կողմից էլ, ես վստահ եմ, որ ամեն ինչը փոխելով չէ, որ մենք պետք է հաջողության հասնենք: Այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություն, այն ուղղություններում, որտեղ երեւում է, որ դեռեւս էներգիա կա, [նախարարները] կմնան: Իսկ այն ուղղություններում, որոնք փոփոխության կարիք ունեն` կփոխվեն»:
Սերժ Սարգսյանը ասաց, որ կառավարության նոր կազմում «հաստատ լինելու են մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չեն ունեցել ո'չ ՀՀԿ-ի հետ եւ ո'չ էլ Դաշնակցության եւ «Բարգավաճ»-ի հետ»:
Լրագրողների հարցերին վարչապետը պատասխանեց Կառավարության նոր մամուլի կենտրոնի բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Աննա Սաղաբալյան