Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, նախկին արտգործնախարարը դիմումը ներկայացրել է երեկ:
Ալեքսանդր Արզումանյանը դիմել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ եւ 10-րդ հոդվածները իր նկատմամբ խախտված լինելու բողոքով: Նա գտնում է, որ խախտվել է իր ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաեւ արտահայտվելու ազատությունը:
Արզումանյանը կալանվել է մայիսի 8-֊ին՝ «փողերի լվացման» մեղադրանքով:
Ռուզաննա Ստեփանյան