Չնայած «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները բարելավում են օրենքը, սակայն դրանք դեռեւս բավարար չեն եւ չեն երաշխավորում հանձնաժողովի ինքնուրույնությունը եւ անկախությունը: Այս մասին ասված է խոսքի ազատության պաշտպանության հարցերով զբաղվող Article19 միջազգային կազմակերպության հայտարարությունում:
Ողջունելով հանդերձ այն փաստը, որ այս տարվա փետրվարի 26-ին ընդունված եւ մարտի 20-ին երկրի նախագահի կողմից ստորագրված փոփոխությունները «ցույց են տալիս գոյություն ունեցող օրենսդրությունը բարելավելու` կառավարության քաղաքական կամքը», կազմակերպությունը մտահոգիչ է համարում հանձնաժողովի անդամների առաջադրմանը հանրության մասնակցության մեխանիզմի բացակայությունը:
«Այդ մտահոգությունը հատկապես հրատապ է, երբ խորհրդարանական մեծամասնությունը եւ նախագահը միեւնույն քաղաքական կողմնորոշումն ունեն, ինչպես Հայաստանի դեպքում է», - ընդգծում է Article19-ը:
Հիշյալ փոփոխություններով հանձնաժողովի 8 անդամների կեսը նշանակվում են երկրի նախագահի, մյուս կեսը` խորհրդարանի կողմից: Նախկինում հանձնաժողովն ուներ 9 անդամ, որոնք բոլորը նշանակվում էին երկրի նախագահի կողմից:
Շեշտելով, որ հեռարձակվող լրատվամիջոցները այսօրվա դրությամբ Հայաստանում տեղեկատվության կարեւորագույն աղբյուրն են, Article19-ը անչափ կարեւոր է համարում, որպեսզի հեռարձակման արտոնագրեր տրամադրող հանձնաժողովը լիակատար եւ անվերապահ անկախություն ունենա կառավարությունից:
«Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացը պետք է լինի բաց եւ ժողովրդավար` ներառելով հանրային քննարկումներ նրանց առաջադրման հարցով», - ասված է հայտարարությունում:
Article19-ը կոչ է անում Հայաստանի Ազգային ժողովին հետագայում վերանայել օրենքը` մասնավորապես, երկրի նախագահին զրկելով հանձնաժողովի անդամների կեսին նշանակելու լիազորությունից եւ հանձնաժողովի բոլոր անդամներին նշանակելու լիազորությամբ օժտել խորհրդարանին կամ էլ ուղղակիորեն քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին:
«Օրենքը պետք է նպաստի, որպեսզի հանձնաժողովի անդամները ամբողջության մեջ արտացոլեն հայաստանյան հասարակության բազմազանությունը», - ամփոփում է իր հայտարարությունը միջազգային կազմակերպությունը: