Աբխազահայ համայնքը այսօր համագումար է անցկացնում, որին մասնակցում են 155 պատվիրակներ Աբխազիայի բոլոր շրջաններից:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, համագումարը համայնքի ղեկավար է ընտրելու մի քանի թեկնածուներից, որոնց թվում է նաեւ Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը:
Համագումարն ընդունելու է նաեւ «Աբխազիայում ազգամիջյան ատելություն բորբոքելու եւ հայ համայնքին մարդկության դեմ հանցագործություններում մեղադրելու Վրաստանի փորձերի մասին» հայտարարություն: