Վերջին երկու տարում Հայաստանում դոլարի նկատմամբ դրամի շուրջ 25 տոկոսով արժեւորումը ունեցել է զգալի եւ, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ` բավական դրական ազդեցություն մակրոտնտեսական իրավիճակի վրա: Այդ մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության ավագ խորհրդատու Դեյվիդ Օուենը:
Նրա խոսքերով, վերջին երկու տարում արտահանումը Հայաստանում աճել է միջինը 20 տոկոսով, եւ այս տարվա նախնական ցուցանիշներն ապացուցում են, որ աճը կշարունակվի:
«[Տրանսֆերտների] ներհոսքի արդյունքում պետություններն իրենք են որոշում` ինչպիսի քաղաքականություն բանեցնել», - ընդգծեց Դեյվիդ Օուենը` հավելելով. - «Մենք կարծում եք, որ Հայաստանի իրականացրած ճկուն փոխարժեքային ռեժիմը խիստ հարկաբյուջետային քաղաքականության հետ մեկտեղ նպաստել է ցածր սղաճին եւ բարձր տնտեսական աճին»:
Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյան Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեց բարձրացնել հարկային եկամուտները, որոնք, նրա խոսքերով, երկրում բավական ցածր մակարդակի վրա են, եւ ընդլայնել հարկային բազան` բարելավելով հարկային վարչարարությունը:
Նա նաեւ Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացման բավական մեծ հնարավորություններ է տեսնում:
Ինչ վերաբերում է մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին, ապա, Օուենի հավաստմամբ, դրանց հետ կապված` սղաճի ավելացում չի արձանագրվել:
Հովհաննես Շողիկյան