Մատչելիության հղումներ

Ռուսական հանրագիտարանում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ուղղում կկատարվի


Ռուսական մեծ հանրագիտարանում Ղարաբաղի պատկանելության մասին ուղղում կկատարվի: Ըստ «Թրենդ» գործակալության` այդ մասին ասել է «Տեգա» հրատարակչության տնօրեն Անժելա Ժելեզովան:

Հանրագիտարանում նշվել էր, որ Ղարաբաղը անկախ պետություն է: Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Ռուսաստանի արտգործնախարարություն, սակայն պատասխան չի ստացել:

Ըստ հրատարակչության տնօրենի պարզաբանումների, Ռուսաստանի արտգործնախարարությունը զգուշացրել է հրատարակչությանը, որ անճշտություն է տեղ գտել:

Որոշվել է դադարեցնել հանրագիտարանի տպագրությունը: Սակայն գրքի մի խմբաքանակ արդեն տարածվել է, եւ, ըստ Անժելա Ժելեզովայի, հիմա հրատարակչությունը պաշտոնական ծանուցում է պատրաստում այն մասին, որ հանրագիտարանում սխալ է թույլ տրվել:

«Մենք որոշեցինք, որ նոր հրատարակության մեջ անպայման հաշվի կառնենք պաշտոնական Բաքվի դիրքորոշումը», - ասել է «Տեգա» հրատարակչության տնօրենը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG