Մատչելիության հղումներ

Ճապոնացի նախարարը ինքնասպան է եղել


Ճապոնիայի գյուղատնտեսության նախարար Տոշիկացու Մացուոկան ինքնասպան է եղել: CNN-ի վկայությամբ, նախարարը կախվել է այսօր, երբ նա պետք է խորհրդարանում հարցերի պատասխաներ քաղաքական մի սկանդալի առնչությամբ:

Մացուոկան բուռն քննադատության էր ենթարկվում իր գերատեսչությունում կասկածելի գործավարության կապակցությամբ:

Այսօր 62-ամյա Մացուոկային իր բնակարանում գտել են անգիտակից վիճակում եւ տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Կառավարության խոսնակ Յասուհիսա Շիոձակին հաստատել է գյուղատնտեսության նախարարի մահը: Նա ասել է, որ ոստիկանությունը դեռեւս քննում է Մացուոկայի մահվան հանգամանքները, եւ ինքը չի կարող պաշտոնապես հաստատել ինքնասպանության փաստը:

Երկրի վարչապետ Շինձո Աբեն հայտարարել է, որ թեեւ Մացուոկան «ինտենսիվ հարցաքննության էր ենթարկվում» խորհրդարանում, նա շարունակում էր «կիրառել իր գիտելիքները»:

«Ես շատ հիասթափված եմ», - ասել է Ճապոնիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG