Մատչելիության հղումներ

Հայերը` Էստոնիայի «սեւ ցուցակում»


Էստոնիայում լույս տեսնող «SL Ohtuleht» թերթն այսօր հաղորդել է, որ երկրի քաղաքացիության եւ միգրացիայի դեպարտամենտը կազմել է 2013 «անցանկալի անձանց» ցուցակ: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ ցուցակում ընդգրկվածների մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկրորդ տեղում` Ուկրաինայի, եւ երրորդում՝ Հայաստանի քաղաքացիներ են:

398 մարդու Էստոնիա մուտք գործելը արգելվում է ընդմիշտ, իսկ 1615-ի նկատմամբ արգելքը ժամանակավորապես է գործելու:

Էստոնիայի քաղաքացիության եւ միգրացիայի դեպարտամենտը պարզաբանել է. - «Երկիր մուտք գործելու արգելքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր տարբեր պատճառներով համարվում են անցանկալի կամ վտանգավոր պետության համար: Դրա համար հիմք կարող է հանդիսանալ երկրում ապօրինի կերպով մնալու հանգամանքը»:

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ ապրիլ ամսվա ընթացքում Էստոնիայից արտաքսվել է 11 մարդ, այդ թվում` 3 ռուսաստանցի: Արտաքսված եւս 8 հոգու քաղաքացիության մասին գործակալությունը չի հաղորդում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG