Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը դիմելու է Եվրոպական դատարան


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հաջորդ շաբաթ մտադիր է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ Արզումանյանը դիմելու է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանման մասին կոնվենցնայի 5֊-րդ եւ 10-֊րդ հոդվածները իր նկատմամբ խախտված լինելու բողոքով: Նա գտնում է, որ խախտվել է իր ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաեւ արտահայտվելու ազատությունը:

Երեկ Հայաստանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը: Արզումանյանը կալանվել է մայիսի 8-֊ին՝ «փողերի լվացման» մեղադրանքով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG