Մատչելիության հղումներ

Անցած տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 260 միլիոն դոլար


Անցած տարի Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 260 միլիոն դոլար: Այդ մասին այսօր հայտնել է «Նովիյե իզվեստիա» թերթը:

Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ֊-ում չորրորդն է: Հայաստանից առաջ են անցնում Ուկրաինան՝ 420 միլիոն, Տաջիկստանը՝ 340 միլիոն եւ Ուզբեկստանը՝ 310 միլիոն դոլար:

Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումներով հինգերորդ տեղում է Ադրբեջանը՝ անցած տարի այնտեղ է փոխանցվել մոտ 200 միլիոն դոլար:

2006 թվականին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 26 միլիոն դոլար: Թերթը փաստում է, որ այդ փոխանցումների մեծ մասն անում են մանր առեւտրականները, որոնք վճարում են ստացված ապրանքի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG