Մատչելիության հղումներ

Անիմացիոն ֆիլմերը նոր ռեկորդներ են սահմանում


Գրեթե բոլոր բլոկբաստերները եւ անիմացիոն ֆիլմերը մեծ եկամուտներ են բերում. դե իսկ վերջիններիս ռեժիսորները, օգտվելով առիթից, նկահարանում են երկրորդ եւ երրորդ հատվածները: Օրինակները բազմաթիվ են. «Սառցե շրջան» անիմացիոն ֆիլմին հաջորդեց երկրորդ հատվածը, այժմ իրականացվում է երրորդ հատվածի պատրաստման աշխատանքները: Վերջերս կայացավ «Շրեկ 3» ֆիլմի երրորդ հատվածի պրեմիերան. ռեժիսոր Քրիս Միլլերը մտորում է չորրորդ հատվածի թողարկման մասին:

Անիմացիոն ֆիլմերը վերելք ապրեցին նաեւ այն պատճառով, որ վերջիններիս թողարկումը անհամեմատ ավելի էժան է, քանի որ ռեժիսորները ստիպված չեն ֆիլմում նկարահանվելու համար մի քանի տասնյակ դերասաններ հրավիրել: Բացի դրանից զանգվածային տեսարաններ նկարահանելու համար ոչ թե ստիպված ես հավաքել մի քանի հարյուր մարդ, այլ պարզապես կարող ես դիմել ծրագրավորողին:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG