Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի դասալիքի ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը


Հայաստանի կառավարությունը պետք է որոշի, թե ինչպես վարվել ադրբեջանցի դասալիք Սամիր Մամեդովի հետ, որը չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ռազմագերիների պաշտպանության հարցերով համակարգող Քիարա Տրավերսոն:

Անցած շաբաթ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Մամեդովին այցելել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները, որոնց վկայությամբ` Մամեդովը «Ադրբեջան վերադառնալ չի ցանկանում, չի ցանկանում նաեւ մեկնել այլ երկիր՝ վախենալով, որ այլ երկրներում բնակվող ադրբեջանցիները կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել»:

Սամիր Մամեդովը 2006 թվականի դեկտեմբերին կամովին հանձնվել է հայկական կողմին: Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչների վկայությամբ՝ նա «ցանկանում է մնալ եւ աշխատել Հայաստանում»:

Քիարա Տրավերսոն հայտնեց, որ ներկայումս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն «կոնֆիդենցիալ բանակցություններ» է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ:

«Այն դեպքում, եթե Մամեդովը ցանկանա վերադառնալ Ադրբեջան, մենք կարող ենք հանդես գալ որպես չեզոք դերակատար»,֊ - փաստեց Տրավերսոն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG