Մատչելիության հղումներ

Զատուլին. «Հայաստանյան ընտրություններում առաջին անգամ քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները»


Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ֊-ի երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը փաստել է, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ քննարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Ընտրարշավի ժամանակ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ քննարկվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հարցը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ համագործակցության սահմանների եւ հնարավորությունների խնդիրը: Թվում է, թե անհանգստության համար պատճառ չկա: Իրականում կա: Պարզ դարձավ, որ մտածելով սեփական շահերի մասին, Ռուսաստանը եւ Հայաստանը չեն կարող հետագայում ապրել հին ուղեբեռով, որ ռուս-֊հայկական բարեկամության մասին կենացները բավարար չեն, որ ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունները չեն հանգում նախագահների՝ առանց փողկապների հանդիպումներին»,֊ - գրում է Զատուլինը «Իզվեստիա» թերթում այսօր տպագրված հոդվածում:

«Եթե Ռուսաստանի շահերը Կովկասում չեն ավարտվում նրա պետական սահմանին, ժամանակն է լրջորեն զբաղվել Հայաստանում Ռուսաստանի շահերով»,֊ - եզրակացրել է ռուսաստանցի պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG