Ռուսաստանում բնակվող արտագնա աշխատողները ամենից շատ գումար ուղարկում են Ուկրաինա: Այդ երկրին բաժին է ընկնում բոլոր փոխանցումների գրեթե մեկ քառորդը՝ 24 տոկոս:
Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ 16 տոկոս, երրորդում՝ Բելառուսը՝ 15 տոկոս, չորրորդում` Ադրբեջանը՝ 12 տոկոս:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն այսօր պնդում է, որ Ռուսաստանում այժմ բնակվում է 11 միլիոն արտագնա աշխատող: Անցած տարի նրանք տարբեր երկրներ են ուղարկել 7 միլիարդ դոլար: Փոխանցումների 80 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ֊-ի պետություններին:
Ողջ աշխարհում արտագնա աշխատողները տուն են ուղարկում տարեկան 200 միլիարդ դոլար: