Կիրակի օրը Թբիլիսիում հրազենից սպանվել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, 67-ամյա Գուրամ Շարաձեն:
Սպանությունից շատ չանցած ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով, ըստ հաղորդագրությունների, 29-ամյա Գեորգի Բարաթելին է` սպանվածի որդու ընկերը:
Գուրամ Շարաձեն ազգայնական գործիչ էր եւ Վրաստանի խորհրդարանի անդամ է եղել մինչեւ 2000 թվականը: 2003 թվականից նա քաղաքականությամբ չէր զբաղվում:
Վերջին անգամ Շարաձեն մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր 2006 թվականին, երբ 15 օրով կալանքի էր ենթարկվել հրապարակային անկարգությունների եւ Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորին վիրավորելու համար:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, սպանվածի հարազատները անհավանական են համարում հանցագործության անձնական շարժառիթները` ընդգծելով, որ Շարաձեն երկար տարիներ եղել է Բարաթելիի բարեկամը եւ հովանավորը:
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, թե սպանությունը պատվիրված է, եւ կատարվածի համար պատասխանատու են երկրի իշխանությունները:
«Իշխանություններն են պատվիրել այս սպանությունը, եւ սա միայն սկիզբն է պատվիրված սպանությունների շարքի, որը սպասում է մեզ ապագայում», - հայտարարել է, մասնավորապես, «Իմեդի» կուսակցության ղեկավար Իրինա Սարիշվիլին: