Մատչելիության հղումներ

Վիրտուալ նախագահական ընտրություններ


«Խաղանք ժողովրդավարություն, դարձնենք այն իրականություն» ծրագրի շրջանակներում դեսպանատունը հայտարարել է «Նախագահական ընտրություններ» կոչվող համակարգչային խաղի սցենարի բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ հեղինակային խմբեր:

Բրիտանական դեսպանատան ծրագրերի ղեկավար Նաիրա Սուլթանյանն ասում է, որ համակարգչային խաղը 21-րդ դարում լավագույն միջոցն է պատանիներին ժողովրդավարության սկզբունքներին ծանոթացնելու համար:

Բրիտանական դեսպանատունը դեռեւս մեկ հայտ է ստացել, սակայն նրանք սպասում են հայ երիտասարդների յուրահատուկ գաղափարներին մինչեւ մայիսի 28-ը:

Դեսպանատունը երիտասարդներին շահագրգռում է նաեւ 300 հազար դրամ մրցանակային ֆոնդով:

Հաղթող սցենարն արդեն պատրաստի խաղի վերածելու մասին հոգալու է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG