Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-22-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի արտգործնախարարությունից, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, այցի օրակարգում են երկկողմ հարաբերությունների զարգացման, ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության խորացման հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը ձգտում է աջակցել համակարտության կողմերին փոխզիջումային լուծում գտնելու հարցում», - ասել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում` ընդգծելով. - «Սակայն կարգավորման վերջնական բանաձեւի ընտրության գլխավոր պատասխանատվությունը ադրբեջանցիներինը եւ հայերինն է: Ռուսաստանը պատրաստ կլինի աջակցել հիմնախնդրի կարգավորման այն տարբերակին, որը կբավարարի կողմերին, իսկ փոխզիջումային համաձայնության ձեռք բերման դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր»:

«Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր ռազմավարական գործընկեր է` երկարատեւ հեռանկարում», - հայտարարել են ռուսաստանյան արտգործնախարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG