Մատչելիության հղումներ

Ղազախստանի խորհրդարանը թույլ տվեց Նազարբաեւին ընտրվել մինչեւ կյանքի վերջը


Ղազախստանի խորհրդարանն այսօր ընդունեց սահմանադրական փոփոխություն, որը թույլ է տալիս նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին անընդհատ վերընտրվել՝ առանց որեւէ սահմանափակման:

Փոփոխությանը դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր, որի ինքնությունը հայտնի չէ:

«Հաշվի առնելով առաջին նախագահի պատմական դերը՝ որպես նորանկախ Ղազախստանի հիմնադիրներից մեկի, ինչպես նաեւ սկսված քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն ավարտելու անհրաժեշտությունը, մենք ընդունում ենք այս որոշումը»,֊ - ասել է պատգամավոր Յերմեթ Ժումաբաեւը:

Նազարբաեւի նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվում է 2012 թվականին:

Սահմանադրական փոփոխությունը վերաբերում է միայն Նազարբաեւին: Մնացած նախագահները իրավունք կունենան պաշտոնավարելու ընդամենը երկու ժամկետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG